Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

CNN-ը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին

CNN-ը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին
21.12.2014 | 12:56

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն անդրադարձել է Հայաստանին` ներկայացնելով On The Road. Armenia խորագրով ռեպորտաժը: Հեղինակը նշում է, որ «իրենք ուղևորվում են հնագույն մի երկիր, որը շատերն են հայրենիք անվանում, սակայն քչերը` տուն»: «Հնամենի այս երկիրն անցել է ժամանակի քննությունը` առայսօր զարմացնելով աշխարհին իր գանձերով: Ցամաքով շրջափակված ազգը հպարտանում է իր պատմությամբ»,- սկսում է իր խոսքը հեղինակը:
Ռեպորտաժի սկզբում պատմվում է Երևանի մասին. հեղինակը նկատում է, որ «23 տարվա անկախության պատմություն ունեցող փոքրիկ այս քաղաքը նոր է սկսել մոռացության մատնել իր խորհրդային անցյալը»:
Երևանաբնակ երիտասարդության մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար ներկայացվում է AEON Café սրճարանը, որտեղ հիմնականում շաբաթ երեկոյան հավաքվում են լայն աշխարհայացքի տեր ուսանողները` միմյանց հետ շփվելու, զվարճանալու և հանգստանալու համար: Այնուհետև անդրադարձ է կատարվում TUMO տեխնոլոգիական կենտրոնին, որը «հեղափոխական մի դպրոց է, որն ամբողջությամբ տակնուվրա արեց Հայաստանի կրթական համակարգը»:
Նա նկատում է, որ «բնական պաշարներից զուրկ և տնտեսական դժվարություններ ունեցող երկիրը կարող է իր զարգացման հույսը դնել ուղեղների վրա, իսկ այդ հարցում TUMO-ի ունեցած ներդրումը շատ մեծ է»:
Հեղինակն այցելում է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ընդգծելով, որ «Հայաստանի հոգին հասկանալու համար պետք է նախևառաջ այստեղ գալ»: Նա ներկայացնում է ուշագրավ պատմական փաստեր Հայաստանի վերաբերյալ` հիշեցնելով, որ «հայերն առաջինն են աշխարհում քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն»: Հեղինակը նկատում է, որ «դարեր շարունակ հայ ժողովրդին համախմբող ուժը հենց եկեղեցին է եղել»: Նա նաև պատմում է 13-րդ դարի ճարտարապետական հրաշք` Գեղարդի վանական համալիրի մասին: Ռեպորտաժում հեղինակը պատմում է նաև ավանդական հայկական «նախաճաշ» խաշի մասին` հնարավորություն ունենալով անձամբ փորձելու այդ կերակրատեսակը, նա խաշը ճաշակում է ArmComedy երգիծական հաղորդման հաղորդավար Սերգեյ Սարգսյանի հետ:
Հեղինակը եզրափակում է իր ռեպորտաժը` ընդգծելով, որ «Հայաստանում աշխատելու ընթացքում իրեն հանդիպած, գրեթե, յուրաքանչյուր մարդ ունեցել է մեծ սիրտ ու շատ հյուրընկալ վերաբերմունք է ցուցաբերել»:

Տեսանյութ

OTR ARMENIA FINAL. On The Road. Armenia
Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ