Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Անցել են այն ժամանակները, երբ տղամարդիկ միևնույն օճառը օգտագործում էին և՜ որպես շամպույն, և՜ որպես մարմնի գել»

«Անցել են այն ժամանակները, երբ տղամարդիկ միևնույն օճառը օգտագործում էին և՜ որպես շամպույն, և՜ որպես մարմնի գել»
08.01.2015 | 14:20

Խորհուրդ է տրվում մաշկը, շրթունքները ձմռան ամիսներին պաշտպանել խոնավացնող, վազելինանման քսուքներով:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի մաշկաբան-սեռավարակաբան ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ irates.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին` տղամարդիկ նույնպե՞ս հետևում են մասնագետների ցուցումներին, ասաց, որ նախկինում, երբ այցելուի մոտ երիտասարդական պզուկների դրսևորումներ էին լինում և բուժմանը զուգահեռ խորհուրդ էր տրվում դիմել կոսմետոլոգին, հիմնականում ռեակցիան ոչ ադեկվատ էր լինում. «Այսօր շատ տղամարդիկ բավականին լուրջ խնամք են տանում իրենց դեմքի և մարմնի մաշկի համար: Անցել են այն ժամանակները, երբ տղամարդիկ միևնույն օճառը օգտագործում էին և՜ որպես շամպույն, և՜ որպես մարմնի գել: Հավաստիացնում եմ, որ նրանք փոխվել են (լավ իմաստով), դարձել ավելի բծախնդիր»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ