Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ֆրանսիան ցանկանում է վերականգնել մահապատիժը

Ֆրանսիան ցանկանում է վերականգնել մահապատիժը
09.01.2015 | 11:27

Ֆրանսիայի «Ազգային ճակատի» նախագահ Մարին Լե Պենը կարծում է, որ երկրում պետք է մահապատիժ սահմանվի: Նա «Ֆրանս 2»-ի եթերում ասել է. «Ես անձամբ կարծում եմ, որ մահապատիժ պետք է լինի: Ես միշտ եմ ասել, որ Ֆրանսիայի քաղաքացիներին հնարավորություն կտամ այդ հարցի շուրջ իրենց տեսակետները արտահայտելու»: Մարին Լե Պենը երկրի իշխանություններին կոչ է արել քաղաքացիությունից զրկել ահաբեկչության կազմակերպիչներին, եթե նրանք երկքաղաքացիություն ունեն: Պենի հայտարարությունը «Շառլի Էբդոյի» խմբագրությունում ահաբեկչության արձագանքն է: Ահաբեկչության կասկածյալները 32 և 34 տարեկան Սայիդ և Շերիֆ Կուաշի եղբայրներն են:

Դիտվել է՝ 2066

Մեկնաբանություններ