Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Մահացել է Գյումրու տուն-ինտերնատի 2 բնակիչ. նշանակվել է ծառայողական քննություն

Մահացել է Գյումրու տուն-ինտերնատի 2 բնակիչ. նշանակվել է ծառայողական քննություն
15.01.2015 | 12:57

Հունվարի 15-ին` ժամը 06:00-ի սահմաններում, Գյումրու տուն-ինտերնատում տեղի է ունեցել դժբախտ դեպք, որի հետևանքով մահացել են տուն ինտերնատի 2 բնակիչ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ քննության, տուն ինտերնատի համապատասխան աշխատակիցների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը պարզելու նպատակով, նշանակվել է ծառայողական քննություն: Ձևավորվել է աշխատանքային խումբ, որն առավոտյան մեկնել է Գյումրի:

Դիտվել է՝ 2338

Մեկնաբանություններ