Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Պերմյակովը` սակավամի՞տ

Պերմյակովը` սակավամի՞տ
05.02.2015 | 22:18

Գյումրու սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի սակավամտության (օլիգոֆրենիայի) մասին հայ իրավապահները այս պահին տեղեկություններ չունեն: Ռուս զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ հարցումներ են ուղարկվել ռուսական կողմին, պատասխաններ առայժմ չեն ստացվել՝ ասել են Հայաստանի քննչական կոմիտեից՝ հավելելով, որ հայկական կողմի հարուցած քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովը առայժմ դատաբժշկական փորձաքննություն չի անցել: «Նրա առողջական վիճակի վերաբերյալ կասկածահարույց տեղեկություններ այս պահին նախաքննական մարմինը չունի: Հարցումներ են ուղարկվել՝ նրա վերաբերյալ բժշկական բոլոր փաստաթղթերը ստանալու համար», - ասացին քննչական կոմիտեից: Ռուսական մի քանի ինտերնետային պարբերականներ, վկայակոչելով անանուն աղբյուրներ, գրել են, թե Վալերի Պերմյակովը սակավամտությամբ (օլիգոֆրենիա) է տառապում:

Դիտվել է՝ 1997

Մեկնաբանություններ