Հիմք ընդունելով «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» պատմաազգագրական ՀԿ-ի և ՀԳՄ վարչության միջնորդագրերը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Վանաձորի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Վանաձոր քաղաքի Երիտասարդական այգին վերանվանել «Ռուբեն Սևակի անվան երիտասարդական այգի»: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի գրողների միության պաշտոնական կայքից:
Նշենք, որ այս տարի լրանում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը և եղեռնազոհ բանաստեղծ, հրապարակախոս, բժիշկ Ռուբեն Սևակի 130-ամյակը: