Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ո՞Ւր են նայում «Պանարմենիան» Մեդիա Գրուպը, ՀՌԱՀ-ը և ՏՄՊՊՀ-ն

Ո՞Ւր են նայում «Պանարմենիան» Մեդիա Գրուպը, ՀՌԱՀ-ը և ՏՄՊՊՀ-ն
25.03.2015 | 16:40

Հեռուստատեսության ու հեռուստաեթերի խնդիրը կարելի է ասել մեր հասարակության համար առավել քննարկվողներից ու ամենացավոտներից է: ՈՒ խնդիրը միայն վերջինիս բովանդակային մասի հետ կապված չէ, որի մասին փայլուն ելույթ ունեցավ և առաջարկների փաթեթը ներկայացրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովը: Այսօր հայաստանյան հեռուստաեթերն ու հեռուստաընկերություններն ունեն ոչ միայն բովանդակության խնդիր, այլև տնտեսական մենեջմենթի ու մրցակցային քաղաքականության, հատկապես՝ բարեխիղճ մրցակցության խնդիր: Այս վերջին հարցերը ուղղակի առնչվում են հեռուստագովազդին: Հարցը ոչ միայն այն է, որ գովազդերը հաճախակի են մտնում եթեր՝ խախտելով օրենքը, այլ նաև այն, որ առկա է ոչ բարեխիղճ հեռուստագովազդային մրցակցություն: Փորձենք ավելի մանրամասն ներկայացնել խնդիրը՝ անդրադառնալով հանրապետության առաջատար հեռուստաընկերություններից մեկին՝ «ՇԱՆԹ»-ին: Օրերս պարզվեց (շնորհիվ առևտրի ոլորտում ներգրավված գյումրեցի փոքր գործարարներից մեկի), որ «ՇԱՆԹ»-ը, որը ծնունդ է առել Գյումրիում, հանդես է եկել գովազդային նորարարությամբ՝ տեղում սկսելով աշխատել գովազդային փաթեթներով ըստ հետևյալի՝ օրական վեց անգամ հեռարձակվող գովազդի համար ամսավճար է սահմանվել 60-70 հազար դրամ: Առաջին հայացքից սա տարօրինակ ձեռնարկ է: Այդ դեպքում ինչու նույն մեթոդը «ՇԱՆԹ»-ը չի կիրառում երևանյան գործընկերների հետ գովազդային իր քաղաքականության մեջ: Երկրորդ հարցը, որն արդեն իրավական ոլորտին է պատկանում, հենց Գյումրիում «ՇԱՆԹ»-ի գործունեության հետ է կապված: Այո, հասկանում ենք, որ «ՇԱՆԹ»-ի պատմական հայրենիքը Գյումրին է, սակայն իրավական տեսանկյունից այն հանրապետական հեռուստաալիք է և ունի հանրապետական հեռարձակման պետական լիցենզիա: Այս դեպքում արդեն Գյումրիում գործող «ՇԱՆԹ»-ը կարող է ներկայանալ լոկ միայն թղթակցական կետի կամ մասնաճյուղի մակարդակում, սակայն այստեղ էլ հարց է առաջանում՝ օրենքի տեսանկյունից ունի՞ արդյոք թղթակցական կետը ինքնուրույն հեռուստաեթեր ու ինքնուրույն գովազդային քաղաքականություն իրականացնելու իրավունք, թե՞ ոչ՝ իր մայր կառույցից, տվյալ դեպքում՝ երևանյան համապետական եթեր ունեցող «ՇԱՆԹ»-ից անկախ: Կարծես թե չունի, սակայն իրականացնում է: Կարելի է գնալ Գյումրի ու տեղում դիտել «ՇԱՆԹ»-ի եթերը ներառյալ գովազդները. լիովին տարբերվում են հանրապետական հեռարձակում ունեցող «ՇԱՆԹ»-ի եթերից ու գովազդերից: Ստացվում է՝ գործ ունենք օրենքի խախտման հետ: Սակայն սա միայն հարցի մի մասն է: Հանդես գալով գովազդային նորարարական արդեն նշված փաթեթով՝ «ՇԱՆԹ»-ը, որն ունի անհամեմատ ավելի կայուն ֆինանսատնտեսական վիճակ, քան տեղի հեռուստաընկերություններն են, արդյոք ոչ բարեխիղճ մրցակցություն չի՞ իրականացնում իր ֆինանսական կայուն դիրքն ի չարս գործադրելով: Սրանք հարցեր են, որ պետք է գտնվեն Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Խնդրում եմ վերոշարադրյալն ընդունել որպես բաց նամակ: Խնդրում եմ նաև անդրադառնալ սույնին որպես քաղաքացու մտահոգություն՝ ուղղված պատկան կառույցներին:


Յաշա ԱՀԱՐՈՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ