Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Քիմ Քարդաշյանի 13-րդ զարմիկը

Քիմ Քարդաշյանի 13-րդ զարմիկը
01.04.2015 | 15:54

Heatworld պարբերականին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստովանել է, որ հեռուստաաստղ ու մոդել Քիմ Քարդաշյանն իր ազգականն է: Երբ լրագրողուհին Քեմերոնին հարցրել է, թե արդյոք դիտե՞լ է «Քարդաշյանների ընտանիքը» շոուն, Քեմերոնը ժխտել է, սակայն ասել է, որ Քիմ Քարդաշյանի 13-րդ զարմիկն է: Նրան հարցրել են, թե չի՞ ցանկանում վերականգնել Քարդաշյանների ընտանիքի հետ կապերը, պարզվել է՝ դեռ ոչ: geni.com ծագումնաբանական կայքի տվյալների համաձայն՝ Քարդաշյանի ու Քեմերոնի ընդհանուր նախահայրը ՈՒիլյամ Սպենսերն է, որ ծնվել է 1555 թվականին: Քեմերոնը պատմել է, որ մեծապես վախենում է առնետներից՝ հիշելով, որ 2011-ին կեսգիշերին խոհանոցում հայտնաբերել է առնետ ու որոշել Դաունինգ սթրիթում գտնվող իր նստավայրում կատու պահել:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ