Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Դրամաշնորհային մրցույթ՝ ՀԿ-ների համար

Դրամաշնորհային մրցույթ՝ ՀԿ-ների համար
02.04.2015 | 12:13

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին›› կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:

Դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է ըստ հետևյալ անվանակարգերի.

• Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում,
• Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ,

• Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում: Թեմայի օգտագործումը ՀՀ և սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում,
• Ցեղասպանություն և մշակույթ,
• Հայոց ցեղասպանության վերապրածներ. պատմություններ, հիշողություններ, վավերապատումներ,
• Հայ ժողովրդի ինքնապաշտպանության հերոսկան էջեր. անցյալի դասերը և ապագայի մարտահրավերները,
• ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության հիմնահարցում հայանպաստ համաշխարհային կարծիքի ձևավորմանն աջակցող ծրագրերի իրականացում,
• Հայ ժողովրդի երախտավորներ. գործի և հիշատակի ոգեկոչում,
• Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես ցեղասպանությունների կանխարգելման կարևոր քայլ,
• Ցեղասպանության զոհ դարձած ազգերի համագործակցության խթանում,
• Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում,
• Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում,
• Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն:
Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2015 թվականի ապրիլի 1-ից մինչև 2015 թվականի ապրիլի 30-ը` ժամը 12:00-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-16:00 (ընդմիջում` 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:
Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ, ինչպես նաև հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի heh.am պաշտոնական ինտերնետային կայքից:

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ