Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Անալոգայինին հրաժեշտը հետաձգվում է

Անալոգայինին հրաժեշտը հետաձգվում է
02.04.2015 | 20:20

Կառավարության համար ընդունելի է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կառավարության այսօրվա նիստում ասաց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Պատգամավորն օրինագծով առաջարկում է Հայաստանում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը հետաձգել երկու տարով՝ մինչև 2017 թվականը:
«Մեզ համար դա ընդհանուր առմամբ ընդունելի է, սակայն ժամկետի հստակ սահմանումը քննարկման առարկա է, նկատի ունենալով, որ թվայնացմամբ կազատականացվեն որոշակի քանակությամբ հաճախականային տիրույթներ, որոնց հատկացման հետևանքով ՀՀ պետբյուջե կապահովվի զգալի ֆինանսական մուտքեր: Բացի այդ, նշված ժամկետում անալոգային ցանցի գործունեության ապահովման համար ծախսերը գրեթե կկրկնապատկվեն՝ հաշվի առնելով անալոգային ցանցի պահպանման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները»,- ասաց նախարարը:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ