Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Կրասնոդարում շենքի փլուզումից 5 հայ է զոհվել

Կրասնոդարում շենքի փլուզումից 5 հայ է զոհվել
07.04.2015 | 13:45

Կրասնոդարում մարտի 28-ին շենքի փլուզման հետևանքով Հայաստանի 5 քաղաքացիներ են զոհվել, 3-ը Ջերմուկից են, երկուսը՝ Հրազդանից և Նոր Խարբերդ գյուղից: Նոր Խարբերդ համայնքի ղեկավար Կամո Կակոյանը պատմել է. «Շինարարություն անելիս վերամբարձ կռունկն ընկել է շենքի վրա և փլուզել է, ինչի հետևանքով հայեր են զոհվել, այդ թվում` իմ համագյուղացին՝ 55-ամյա Լյովան: Նրանք Կրասնոդարում շինարարության վրա էին աշխատում»:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ