2012-2014 թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին բաշխվել է շուրջ 30 000 միավոր գույք՝ սառնարաններ, սառցախցիկներ, սալօջախներ, մսաղացներ, խոհանոցային սպասք, երկհարկանի ու եռահարկ մահճակալներ, զգեստապահարաններ, սեղաններ, աթոռակներ։ 2015-ին մանկապարտեզները կհամալրվեն ևս 3000 միավոր տարատեսակ գույքով։
«Այսօր քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներն ունեն առնվազն մեկ նոր սառնարան։
2015-ին, նույնպես ըստ երեխաների թվաքանակի, ըստ անհրաժեշտության՝ մանկապարտեզները համալրում ենք երկրորդ, նույնիսկ երրորդ սառնարանով։ Մանկապարտեզները կստանան նաև մահճակալներ, զգեստապահարաններ, սննդի մշակման սեղաններ՝ չժանգոտող մետաղից պատրաստված, և այլն»,- նշել է քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը
2015 թվականին շարունակվելու է նաև մանկապարտեզների վերանորոգման ծրագիրը։ Այս տարի ևս 31 մանկապարտեզ է նորոգվելու։