Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Վերելակային տնտեսությունը մաշված է, սակայն առնվազն անվտանգության ապահովման համար դրանք բավարար են»

«Վերելակային տնտեսությունը մաշված է, սակայն առնվազն անվտանգության ապահովման համար դրանք բավարար են»
19.05.2015 | 17:52

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով վերելակային տնտեսության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, մտահոգություն է հայտնել, որ ինչպես համատիրությունների կողմից բնակչությունից հավաքագրվող, այնպես էլ համայնքային բյուջեով հատկացված միջոցները նպատակային չեն ծախսվում, և վերելակները սպասարկող կազմակերպությունների կողմից աշխատանքները պատշաճ չեն կազմակերպվում: «Այստեղ մեծ անելիքներ ունենք, և անհրաժեշտ են մասնագիտական խոր ուսումնասիրություններ: Ամեն տարի համայնքային բյուջեից ավելի քան 100 մլն դրամ գումար է հատկացվում վերելակների պահպանման նպատակով ու հարց է առաջանում՝ արդյո°ք դրանք ամբողջությամբ ծառայում են իրենց նպատակին և տրամադրվո°ւմ է արդյոք բնակիչներին համապարփակ ֆինանսական հաշվետվություն: Քաղաքապետարանի կողմից հատկացված միջոցները որոշակի առումով վերահսկելի են, քանի որ դրանք տրամադրվում են մրցույթի արդյունքում, սակայն բնակիչների միջոցները, ըստ էության, վերահսկելի չեն: Հասկանալի է, որ վերելակային տնտեսությունը մաշված է, սակայն առնվազն անվտանգության ապահովման համար դրանք բավարար են»,- ասել է նա, հանձնարարելով՝ մանրամասն ուսումնասիրել և հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկել քայլեր՝ այդ մասին իրազեկելով հանրությանը:

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ