Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
26.05.2015 | 00:02

Ամեն բանի մեջ է քո անեղծ հոգին։ Դրա համար էլ մեղապարտներին հանդիմանում ես սակավ առ սակավ և հիշեցնելով, թե ինչ մեղքեր են գործում, սովորեցնում ես, որ չարիքներից խուսափելով՝ հավատան քեզ, Տե՛ր։ Դու ատեցիր նաև քո սուրբ երկրի հին բնակիչներին իրենց կատարած գարշելի գործերի՝ կախարդությունների, անսուրբ զոհաբերությունների, մանուկների անողորմ կոտորածների և աստվածությանդ նվիրված խորհրդավոր ծեսերի ժամանակ՝ մարդկային մարմնի փորոտիք և արյուն ուտելու համար։


Իմաստություն Սողոմոնի 12. 1-5

Դիտվել է՝ 1753

Մեկնաբանություններ