Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Հիմնադիր խորհրդարանը» առաջարկում է փողոցում պայքարող քաղաքացիներին միանալ իրենց

«Հիմնադիր խորհրդարանը» առաջարկում է փողոցում պայքարող քաղաքացիներին միանալ իրենց
31.05.2015 | 13:40

«Հիմնադիր խորհրդարանը» կոչ է անում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող նախաձեռնություններին, տաքսիստներին և այլ խմբերի միանալ իրենց պայքարին՝ մայիսի 30-ին, Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքին ասաց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը՝ առաջարկելով համախմբումն իրականացնելու նպատակով ստեղծել ներկայացուցչական համակարգող մարմին: «Առաջարկում եմ փողոց դուրս եկած և ռեժիմի դեմ պայքարող բոլոր խմբերին միասնական ճակատ ստեղծել և միանալ մեզ»,- ասաց նա: Ժիրայր Սէֆիլյանը վստահեցրեց, որ պետք չէ վախենալ հանրահավաքի սակավամարդությունից, առաջիկայում բազմաթիվ հետևորդներ են ձեռք բերելու և իշխանափոխություն են անելու:
«Համակարգը թույլ է, և առաջիկա օրերին հնարավորինս թուլացնելու ենք: Մենք գտնելու ենք մոբիլիզացիայի բանալին և կարելի է ասել, որ այսօր մենք գործում ենք հակառակորդի թիկունքում: Թող ոչ ոք չկասկածի, որ 10 հազարավոր մարդկանց ենք փողոց դուրս բերելու, որոնք պայքարելու են մեզ հետ այս ռեժիմի հեռացման համար»,- ասաց Ժիրայր Սէֆիլյանը: «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի խոսքով՝ իրենք նոր շնչով շարունակելու են համալրել «Հիմնադիր խորհրդարանի» և քաղաքացիական բանակի կազմը, ընդլայնելու են Հայաստանի շրջանների և սփյուռքի աջակցող խմբերի ներգրավումը «ռեժիմին» հեռացնելու իրենց գործընթացներում, ստեղծելու են «Հիմնադիր խորհրդարանը» լիազորող պայմանագիր, համագործակցելու են քաղաքական այլ ուժերի հետ:

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ