Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Facebook-ը շփման հարմար եղանակ է, բայց չի կարող ավելի լավը լինել, քան հանդիպումն ընկերների հետ իրական կյանքում

Facebook-ը շփման հարմար եղանակ է, բայց չի կարող ավելի լավը լինել, քան հանդիպումն ընկերների հետ իրական կյանքում
07.06.2015 | 14:01

Շտուտգարդտի քաղաքի եկեղեցիներից բողոքական կոնգրեսի ժամանակ կանցլեր Անգելա Մերկելին մի տղա հարցրել է, թե տիկին կանցլերը ինչպես է վերաբերվում Facebook-ին: «Լավ է, որ կա: Դա նույնքան լավ է, որքան ավտոմեքենա կամ լավ լվացքի մեքենա ունենալը»,- ասել է Մերկելը և արժանացել ներկաների ծիծաղին ու ծափահարությանը: Մերկելը հավելել է, որ սոցցանցը մարդուն ավելի երջանիկ չի դարձնում, Facebook-ը շփման հարմար եղանակ է, բայց չի կարող ավելի լավը լինել, քան հանդիպումն ընկերների հետ իրական կյանքում:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ