Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ինչքա՞ն աշխատավարձ են ստանում պատգամավորները

Ինչքա՞ն աշխատավարձ են ստանում պատգամավորները
07.06.2015 | 14:06

BBC- ն անդրադարձել է Մեծ Բրիտանիայում ծավալված քննարկումներին` ավելացնե՞լ պատգամավորների աշխատավարձերը, թե՞ ոչ: Անկախ հետազոտողները հաշվել են, որ Բրիտանիայում պատգամավորներին վճարում են 7 հազար ֆունտ պակաս, քան հարկավոր է վճարել: Բրիտանացի խորհրդարանականներն ստանում են տարեկան 67 հազար ֆունտ (103 հազար ԱՄՆ դոլար): Խորհրդարանների անդամների ամենաբարձր աշխատավարձերը աշխարհում` տարեկան կտրվածքով` Ավստրալիա - 201 200 դոլար, Նիգերիա - 189 500 դոլար, Իտալիա - 182 000 դոլար, ԱՄՆ - 174 000, Բրազիլիա- 157 000: Աշխարհում պատգամավորների ամենացածր աշխատավարձերը` տարեկան կտրվածքով` Պակիստան - 3 500 դոլար, Բանգլադեշ - 4 000, Շրի Լանկա - 5 100 դոլար,Մալայզիա - 25 300, Թաիլանդ - 43 800 դոլար: Նախքան հարցի լուծումը բրիտանացի պատգամավորները ստիպված կլինեն նախանձել իտալացիներին: Նրանք ստանում են ամենաբարձր աշխատավարձը Եվրոպայում` 182 հազար, երբ Իտալիայում տարեկան միջին աշխատավարձը 37 հազար ԱՄՆ դոլարին է համարժեք: Բրիտանիայում արդեն 365 հազար մարդ խնդրագրով դիմել է վարչապետ Դևիդ Քեմերոնին` պահանջելով արգելափակել պատգամավորների աշխատավարձերի բարձրացման նախաձեռնությունը:

Դիտվել է՝ 969

Մեկնաբանություններ