Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ցուցարարները նորից հասան Գրողների միության մատույցներ

Ցուցարարները նորից հասան Գրողների միության մատույցներ
23.06.2015 | 21:14

Ժամը ութին Ազատության հրապարակից ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա և նորից կանգ առան Գրողների միության մատույցներում՝ ոստիկանական զորքերի կուռ շարքերի առաջ: Հարակից շենքերից նրանց ծափահարում են: Երիտասարդների առաջին պահանջն է ազատ արձակել լուսադեմին բերման ենթարկված իրենց քույրերին ու եղբայրներին: Հետագա անելիքների մասին ոչ ոք հստակ ոչինչ չի ասում: Ցուցարարները պատրաստ են նորից գիշերել Բաղրամյան պողոտայում, եթե իրենց պահանջը չկատարվի: Ավելի վաղ Ազատության հրապարակում հայտարարվեց, որ նախաձեռնող խումբը պաստրաստվում է էնեգետիկների, իրավաբանների, տնտեսագետների հետ քննարկել էլեկտրաէնեգիայի թանկացման որոշումը չեղարկելու իրավական և տնտեսական հիմքերը:

Դիտվել է՝ 1162

Մեկնաբանություններ