Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Բողոքներ Աթենքում ու Սալոնիկում

Բողոքներ Աթենքում ու Սալոնիկում
30.06.2015 | 15:39

Մոտ 17000 մարդ դուրս է եկել Աթենքի և Սալոնիկի փողոցներ՝ բողոքելով միջազգային վարկատու «եռյակի» առաջարկների դեմ։ Ցուցարարները մեղադրում են Արժույթի միջազգային հիմնադրամին, Եվրոպական կենտրոնական բանկին և Եվրահանձնաժողովին Հունաստանին շանտաժի ենթարկելու համար։ Նախորդ շաբաթ եվրագոտու ֆինանսների նախարարների խորհուրդը որոշում է կայացրել չերկարաձգել Հունաստանին հատկացվող օգնության ծրագրի գործողության ժամկետը, որը լրանում է հունիսի 30-ին։ Հունաստանը պատրաստվում է հուլիսի 5-ին հանրաքվե անցկացնել, որի ժամանակ քաղաքացիները պետք է վարկատուների պայմաններին դեմ կամ կողմ քվեարկեն։

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ