Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Որն է ոստիկանության մարտավարությունը Բաղրամյան պողոտայում. ներկայացնում է ՀՀ ոստիկանապետը

Որն է ոստիկանության մարտավարությունը Բաղրամյան պողոտայում. ներկայացնում է ՀՀ ոստիկանապետը
04.07.2015 | 15:15

Մենք մեր մարտավարությունը ցույց տվեցինք այս օրերի ընթացքում՝ հուլիսի 2-ին, Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Երբ ագրեսիա կար հասարակության մեջ, մենք ցուցադրում էինք մեր ուժը՝ ուժի ցուցադրումով բացառելով վերջինիս կիրառումը: Երբ ագրեսիա էր, ամբոխավարության և ագրեսիվության շտրիխներ էինք տեսնում, կանխարգելիչ պատեր էինք շարում՝ զսպելու, հասկացնելու համար: Երբ իմի էին գալիս, հասկանում էին, մենք շարքերը քչացնում, թեթևացնում էինք: Այն մարտավարությունը, որ մենք օգտագործում ենք այս միջոցառման ժամանակ, պետք է լինի մեր աշխատանքի ոճը»,-նշել է նա: Ոստիկանապետը նաև հայտարարել է. «Եթե ՃՈ-ն ցույց տա իր մարդկային որակները, հաստատ իմացեք, նման մարդկանց դեմ չեն ըմբոստանում»:

Դիտվել է՝ 1728

Մեկնաբանություններ