Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 4 միլիոնը

Սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 4 միլիոնը
09.07.2015 | 16:38

Սիրիայում շարունակվող զինված հակամարտության պատճառով հարևան երկրներ փախած սիրիացիների թիվը գերազանցել է 4 միլիոնը՝ նշված է Ժնևում հրապարակված փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարչության զեկույցում: Փաստաթղթի հեղինակների տվյալներով՝ Սիրիայի հետ հարևան պետություններում այժմ 4,013 միլիոն փախստական է գտնվում: Վերջին տասն ամիսներին նրանց թիվը տարածաշրջանի երկրներում մեծացել է միլիոն մարդով: Վարչության կանխատեսումներով՝ 2015-ի վերջին նրանց թիվը կհասնի 4,27 միլիոնի: «Սա վերջին քառորդ դարում ամենամեծ ճգնաժամն է, որ առաջացրել է մի երկրից փախստականների հոսք»,- նշել են վարչությունում: Եվս 7,6 միլիոն սիրիացի գտնվում է Սիրիայի տարածքում և ներքին տեղահանված մարդիկ են համարվում։ Թուրքիայում, որն առաջին տեղում է հայտնվել իր տարածքում փախստականների թվով, գտնվում է Սիրիայից փախածների 45 տոկոսը, այսինքն՝ ավելի քան 1,8 միլիոն մարդ: Հունիսին այնտեղ է ապաստանել 24 հազար սիրիացի: Սիրիայի ավելի քան 1,17 միլիոն քաղաքացի գտնվում է Լիբանանում, մոտ 630 հազար՝ Հորդանանում, 250 հազար՝ Իրաքում, 132 հազար՝ Եգիպտոսում, 24 հազար՝ Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներում: 270 հազար սիրիացի դիմել է Եվրոպայի երկրներում ապաստան ստանալու համար:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ