Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Լեռնային Ղարաբաղը մարդկային հարաբերությունների աղբյուր է

 Լեռնային Ղարաբաղը մարդկային հարաբերությունների աղբյուր է
09.07.2015 | 16:42

Լեռնային Ղարաբաղը դյութիչ վայր է, որտեղ հիանալի մարդիկ են ապրում։ Երջանիկ են այն հայերը, որ նման հայրենիք ունեն, նման պատմություն, նման գեղեցկություն՝ «ՌԵՆ TV»-ին տված հարցազրույցում հայտարարել է գործարար Գերման Ստերլիգովը՝ բացահայտելով Ռուսաստանից հեռանալու գաղտնիքը։ Նա պատմել է, թե որքան զարմանահրաշ վայր է Լեռնային Ղարաբաղը։ «Ես շրջել եմ աշխարհով մեկ և նման վայր չեմ տեսել ոչ մի տեղ։ Նման բարեբեր հող և որ ամենակարևորն է, նման մարդկային հարաբերություններ՝ բարի և սրտաբաց։ Այստեղ առհասարակ ագրեսիա չկա»,- ասել է նա: Ստերլիգովը դիմել է ՌԴ քաղաքացիներին. «Եթե հիմա ինձ դիտում են ռուսաստանցիները, ձեզ դա անհնար է բացատրել։ Ոչ միայն հյուրերին, այլև միմյանց նրանք հիանալի են վերաբերվում։ Դա հասկանալու համար պետք է լինեք այստեղ։ Ես երջանիկ եմ, որ այստեղ եմ բերել իմ երեխաներին, ես նրանց պատմել եմ, թե տեսականում ինչպես պետք է մարդիկ վերաբերվեն միմյանց, ցավոք, ժամանակակից Ռուսաստանում դա տեսնել հնարավոր չէ։ Իսկ Լեռնային Ղարաբաղում կա ու նրանք կարող են տեսնել։ Սա շատ կարևոր դաս է նրանց համար»։ Ռուս գործարարը ևս մեկ անգամ նշել է, թե որքան է հիացած այն վայրով, որտեղ հիմա գտնվում է. «Այնպես որ, եկեք Լեռնային Ղարաբաղ, որ հասկանաք, թե ինչի մասին եմ խոսում։ Սա յուրահատուկ վայր է աշխարհում։ Սա հնագույն մարդկային հարաբերությունների աղբյուր է, որը պահպանել է հայ ժողովուրդը»։

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ