Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունից

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունից
04.09.2015 | 10:55

Հարգելի´ պարոն վարչապետ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը, ձևավորվելով մեկ տարի առաջ, իր առջև խնդիր է դրել վեր հանել սահմանամերձ բնակավայրերում առկա հրատապ խնդիրները, ինչպես նաև իր հնարավորությունների սահմաններում հետաքրքիր և բովանդակալից դարձնել այդտեղ ապրող մարդկանց առօրյան: Արդեն մեկ տարի է, ինչ սահմանամերձ տարբեր բնակավայերի բնակիչների համար կազմակերպում ենք տարատեսակ միջոցառումներ: Մշակութային՝ թատերական ներկայացումներ, համերգներ, ազգային պարերի բաց դասեր, սպորտային՝ սպորտլանդիաներ, ազգային խաղեր, էքսկուրսիաներ և այլն: Ինչպես նաև, մեր հնարավորությունների սահմաններում, տեղի դպրոցներին և մանկապարտեզներին նվիրում ենք տարբեր դիդակտիկ նյութեր, խաղեր, սպորտային գույք, գրենական պիտույքներ, գրքեր` գրադարանների համար և այլն: Մեր ամենամսյա հերթական միջոցառումը օգոստոսի 29-30-ին իրականացրինք Վայոց ձորի Խնձորուտ և Նոր Ազնաբերդ գյուղերի երեխաների համար: Երկու օրվա ընթացքում երեխաները եղան Ջերմուկում, Վայքի զորամասում և Նորավանքում: Ինչպես նաև Խնձորուտում և Վայքի զորամասում մասնակցեցին հայկական ազգային պարերի բաց դասընթացներին: Տրանսպորտային միջոցները տրամադրել էր Պաշտպանության նախարարությունը, ինչի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը: Ինչպես նշեցինք վերևում, մենք վեր ենք հանում նաև մեր այցելած բնակավայրերում առկա հրատապ խնդիրները: Չնայած մենք տեղեկացանք, որ դուք այցելել եք Խնձորուտ գյուղ և տեղյակ եք այդ գյուղ տանող ճանապարհի, մեղմ ասած, անմխիթար վիճակի մասին, բայց, այնուամենայնիվ, որոշեցինք կրկին բարձրացնել այդ ճանապարհի հիմնանորոգման խնդրի առաջնահերթությունը: Համոզված ենք նաև, որ ՀՀ կառավարությունում գիտակցում են դեպի սահմանամերձ գյուղեր տանող ճանապարհների բարեկարգ լինելու կարևորությունը ոչ միայն բնակիչների ապրելակերպի բարելավման, այլև ռազմավարական տեսանկյունից: Այդուհանդերձ ավելորդ չենք համարում բարձրաձայնել այս խնդրի մասին և խնդրում ու պահանջում ենք շտապ միջոցներ ձեռնարկել՝ Մարտիրոս գյուղ թեքվող խաչմերուկից մինչև Խնձորուտ և Նոր Ազնաբերդ տանող 12կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար: Ինչպես նաև շատ ենք կարևորում այդ գյուղերում մշակույթի տան առկայությունը: Խնդրում ենք նաև միջոցներ ձեռնարկել այդ գյուղերում թեկուզ մեկ համատեղ մշակույթի տուն ունենալու հարցում: Գյուղերում առկա է նաև աղբահանության խնդիրը: Կարծում ենք դա համատարած խնդիր է և պետք է կարգավորել նաև նման բնակավայրերի աղբահանության խնդիրը` դրանով կանխելով շրջակա միջավայրի աղտոտվածությունը: Հույս ունենք, որ մեր խնդրանք-պահանջները մոտ ապագայում իրականություն կդառնան: Մենք ուժեղ ենք միասին:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնություն

Դիտվել է՝ 1163

Մեկնաբանություններ