ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Twitter սոցցանցի իր միկրոբլոգում հերթական գրառումն է արել՝ հայ- ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակի սրման առնչությամբ։ «Մենք դատապարտում ենք ԼՂ հակամարտության շրջանակում անմեղ քաղաքացիների միտումնավոր թիրախավորումը: Մենք հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու տարբերակի կողմնակից ենք»,- գրել է ԱՄՆ համանախագահը։