Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Պարսից ծոցի 5 ամենահարուստ պետությունները հրաժարվում են անգամ 1 սիրիացի փախստական ընդունել

Պարսից ծոցի 5 ամենահարուստ պետությունները հրաժարվում են անգամ 1 սիրիացի փախստական ընդունել
06.09.2015 | 20:49

Չորս տարի շարունակ Սիրիայում ծավալվող քաղաքացիական պատերազմի հետևանքով 4 մլն-ից ավելի սիրիացի դարձել է փախստական` հիմնականում ապաստան գտնելով հարևան Թուրքիայում, Հորդանանում, Լիբանանում, Իրաքում։ Պարսից ծոցի 5 ամենահարուստ պետությունների` Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի, Քուվեյթի և Բահրեյնի իշխանություններն առայսօր հրաժարվել են անգամ 1 սիրիացի փախստական ընդունել՝ հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության` փախստականների ու ներգաղթյալների իրավունքների հարցերով բաժնի ղեկավար Շերիֆ Էլսայիդ Ալին։ «Այս տվյալներն ուղղակի ամոթալի են։ Ստեղծված ճգնաժամային իրավիճակում պետությունները պետք է հավասար պատասխանատվություն ստանձնեն փախստականներին օգնելու հարցում: Պարսից ծոցի 5 ամենահարուստ պետությունների պահվածքը բնորոշվում է մեկ բառով` «խայտառակություն»»,- նշել է Ալին: Այդ 5 պետությունները մոտ 1 մլրդ դոլարի սնունդ, դեղորայք ու հիգիենայի պարագաներ են տրամադրել սիրիացի փախստականներին:

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ