Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հովնանյանների ընտանիքի հայտարարությունը

Հովնանյանների ընտանիքի հայտարարությունը
09.09.2015 | 16:04

Վահագն Հովնանյանի՝ հայ մեծ բարերարի, ազգային և հասարակական գործչի, իսկական հայ մարդու կորուստը մեծ ցավ էր բոլորիս համար:
Նա մեկն էր սփյուռքի այն գործարարներից, որ անկախության առաջին տարիներին ոչ միայն բնակություն հաստատեցին իրենց հայրենիքում, այլև մեծածավալ ներդրումներ կատարելով նպաստեցին հայրենիքի շենացմանը և սեփական օրինակով ցույց տվեցին, որ հայրենիքը չեն սիրում սոսկ խոսքերով:
Վահագն Հովնանյանն իր ամբողջ կյանքն ապրեց հայրենապաշտության և ազգասիրության վեհ գաղափարներով՝ իր ուժերի առավելագույն չափով նյութապես և բարոյապես աջակցելով նաև հայ մշակույթին ու արվեստին՝ երբևէ չբարձրաձայնելով դրա մասին:
Հովնանյանների ամբողջ ընտանիքը շնորհակալություն է հայտնում բոլոր այն անձանց, որ իրենց ցավակցություններն ու զորակցությունն են հայտնել մեծ բարերարի մահվան կապակցությամբ և այդ ծանր պահին գտնվել են իրենց կողքին:
Վահագն Հովնանյանի զավակները՝ Նինա-Գայանե և Շանթ Հովնանյանները գիտակցում են մեծ պատասխանատվությունը, որը կապված է մեծ հայրենասերի նախաձեռնած ծրագրերի հետագա շարունակականությունը ապահովելու հետ:
Վահագն Հովնանյանի կողմից հիմնադրված «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի ամբողջ անձնակազմը՝ ընկերության տնօրեն Նինա-Գայանե Հովնանյանի գլխավորությամբ (որն այդ պարտականությունները ստանձնել է 2014թ-ից) հավաստիացնում են, որ շարունակելու են կյանքի կոչել Վահագն Հովնանյանի նախաձեռնած բոլոր ձեռնարկները (ինչպես Վահագնի թաղամասի հետագա կառուցապատումն ու զարգացումը, այնպես էլ մյուս ծրագրերի իրականացումը):
Վստահ ենք, որ միայն այդ ճանապարհով կարող ենք միշտ վառ պահել Վահագն Հովնանյանի հիշատակը:

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ