Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ԱՄՆ-ը Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի համար կվճարի դիրքերի թուլացմամբ

ԱՄՆ-ը Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի համար կվճարի դիրքերի թուլացմամբ
15.09.2015 | 20:39

Եվրոպայում փախստականների ճգնաժամը թուլացնում է ԱՄՆ-ի իշխող դիրքերը, գրում է The Global Times-ը։ Վաշինգտոնը՝ որպես արևմտյան երկրների մեծ եղբայր, իր դաշնակիցներին առաջ է հրում՝ ստիպելով հարվածն իրենց վրա ընդունել, դրա հետ մեկտեղ կուլիսներից դրական արձագանք տալով նրանց քաղաքականությանը, գրում է թերթը։ Ստեղծված իրավիճակում Գերմանիայի հասարակական կարծիքի ճնշման տակ ուրիշ ոչինչ չի մնում, քան հնարավորինս գիտակից քայլեր կատարել։ Չնայած հետագայում հնարավոր խնդիրներին՝ Գերմանիան հայտարարեց, որ այս տարի կարող է ընդունել 800 հազար փախստականի։ Այդ թիվն ընդհանուր առմամբ գերազանցում է առաջիկա տարիներին մյուս պետությունների ընդունելիք փախստականների քանակը։ Սակայն կանցլերն արդեն նշել է, որ փախստականների աննախադեպ հոսքը կփոխի երկիրը։ Երբ եվրոպական երկրները, ԱՄՆ-ի օրինակին հետևելով, շտապեցին «պատժել Սիրիային», հավանաբար չէին մտածում, որ իրենք են դառնալու հակամարտության զոհը։ Հիմա նրանք ստիպված են վճարել իրենց դուր չեկած այդ պետությունը կործանելու դիմաց։ Իրաքի պատերազմից հետո Վաշինգտոնը բավական քիչ միավորներ կորցրեց մի շարք հակամարտություններ սադրելու և պաշտպանելու համար։ ԱՄՆ-ը համաշխարհային ոստիկանության դերում այլևս չի կարող ավարտին հասցնել սկսածը։ Հրամաններ տալու կարողությունը լուրջ հետևանքներ կունենա։

Դիտվել է՝ 592

Մեկնաբանություններ