«Օգնեք ապրել սահմանում ապրող աղջկան» նախաձեռնութունը կազմակերպում է դրամահավաք` Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավանում ապրող 14 ամյա Ադելլա Ազատյանին օգնելու համար: Աղջնակի մոտ հայտնաբերվել է կոկորդի ուռուցք: Բուժման համար հարկավոր է 15000 դոլար: Բուժումը հնարավոր է իրականացնել Մոսկվայում:
Ակցիան իրականացնում է «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության համակարգող խումբը: irates.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ ԼԵՎՈՆ ԶԱՔԱՐՅԱՆՆ ասաց, որ իրենք գլխավորապես մշակութային, սպորտային միջոցառումներ են կազմակերպում սահմանամերձ բնակավայրերում, նման բնույթի միջոցառում իրականացնում են առաջին անգամ:
Նախնական տվյալներով հավաքվել է 3000 դոլար, որը, Լևոն Զաքարյանի խոսքով` պետական աջակցություն է:
Այսօր ակցիայի մասնակիցները հավաքվել էին «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից այգում: Ադելլա Ազատյանին օգնելու համար բացվել են հաշվեհամարներ: Մանրամասները` «Օգնեք ապրել սահմանում ապրող աղջկան» նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում: