Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Իրաքում խոլերան արագ տարածվում է

Իրաքում խոլերան արագ տարածվում է
24.09.2015 | 15:45

Իրաքում խոլերայով վարակվածների թիվը հասել է 121-ի, հիվանդությունը մեծ արագությամբ տարածվում է Եփրատի երկայնքով: Չորս մարդ մահացել է: Վարակը հայտնաբերվել էր անցած շաբաթ Բաղդադից մոտ 25 կիլոմետր արևմուտք գտնվող Աբու Ղրայբ ավանում, որտեղ էլ արձանագրվել են մահվան դեպքերը: Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Բաղդադից հարավ գտնվող Բաբել գավառում:

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ