Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ՄԻԵԴ որոշումը հաղթանակ է Հայաստանի համար

ՄԻԵԴ որոշումը հաղթանակ է Հայաստանի համար
16.10.2015 | 12:05

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում Հայաստանը որպես երրորդ կողմ ներկայացնող փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնն ու Ամալ Քլունին կարծում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «հաղթանակ է Հայաստանի համար»: Նրանց հայտարարության մեջ նշվում է, որ իրենք գոհ են, որ Հայաստանի կառավարության անունից ներկայացված փաստարկներն աջակցություն են գտել: «Հայաստանը գործին խառնվեց միայն մեկ պատճառով. ստորին ատյանի դատարանը կասկածի տակ էր դրել փաստը, որ 1915 թվականին հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել: Որպես փաստաբան՝ մենք ձգտում էինք ուղղել այդ լուրջ սխալը, և Գերագույն պալատն արեց դա: Այսօրվա դատը չի վիճարկում Հայոց ցեղասպանության փաստը. տասը դատավորներն ասացին, որ հարցն ընդհանրապես չի դիտարկվելու, իսկ յոթ դատավորներ էլ հայտարարեցին, որ Հայոց ցեղասպանությունը հստակ պատմական փաստ է»,- ասված է հայտարարությունում: Որոշումը սատարում է իրենց արժանապատվությունը պաշտպանելու հայերի իրավունքը: Փաստաբանների կարծիքով, դատարանի որոշումը, որը պնդում է արտահայտման ազատության կարևորությունը, լուրջ հետևանքներ ունի Թուրքիայի համար, որը խոսքի ազատության տեսանկյունից վատագույն վարկանիշն ունի ՄԻԵԴ-ի բոլոր երկրների շրջանում: Թուրքիան այլևս չի կարողանա արդարացնել այնպիսի անձանց դեմ դատական հետապնդումները, ինչպիսին է Հրանտ Դինքը, որոնց մեղադրում է «թուրք ժողովրդին վիրավորելու մեջ»:
«Այդպիսի հետապնդումներն ակնհայտորեն հակասում են Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատության սկզբունքին՝ Փերինչեքի գործի մեկնաբանությամբ: Մենք Թուրքիային կոչ ենք անում չեղյալ հայտարարել 301 հոդվածը և դադարեցնել հետապնդումները»,- հայտարարել են նրանք: Նրանց կարծիքով, Փերինչեքը «սադրիչ է, որին չի կարելի զոհ համարել, ինչին նա այդքան ձգտում էր»: Ռոբերթսոնն ու Քլունին նշել են, որ դատարանը մերժել է 120 հազար եվրոյի չափով փոխհատուցման նրա պահանջը, ավելին, ոչ ոք չի վճարի նաև նրա դատական ծախսերը:

Դիտվել է՝ 1369

Մեկնաբանություններ