Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հացադուլը ժամանակավորապես դադարեցրել են

Հացադուլը ժամանակավորապես դադարեցրել են
16.10.2015 | 19:03

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մի քանի օր հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներն այսօր դադարեցրել են իրենց բողոքի այդ ծայրահեղ միջոցը: Այսօր հիսունչորս ցմահ դատապարտյալներ նամակով դիմել են նախագահին, ստորև ներկայացնում ենք այն:


Մեծարգո նախագահ
Սույն թվականի հոկտեմբերի տասնհինգին հեռուստացույցով տեղեկացանք, որ մեր հարազատների կողմից խնդրանք-դիմում է ներկայացվել ՀՀ նախագահին: Մինչ այդ ՀՀ կառավարության առաջ իրականացված միջոցառումն անտեսվել էր ու անգամ մերժվել խնդրանք-դիմումի ընդունվելը: Մենք գնահատում ենք մեր նախագահի վերաբերմունքը մեր և մեր հարազատների նկատմամբ: ՈՒստի որպես պատասխան վերաբերմունք, մենք ժամանակավորապես դադարեցնում ենք հացադուլը՝ սպասելով նախագահի պատասխանին:

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ