Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ադրբեջանում ԱԱՆ 11 աշխատողներ կալանավորվեցին

Ադրբեջանում ԱԱՆ 11 աշխատողներ կալանավորվեցին
21.10.2015 | 11:53

Ադրբեջանում ազգային անվտանգության նախարարության ձերբակալված 11 աշխատակիցների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քառամսյա կալանքը՝ տեղեկացնում է Haqqin.az-ը: Օպերատիվ-որոնողական գործունեության մասին օրենքը խախտելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշներով հարուցված քրեական գործերով զբաղվում է հատուկ քննչական հանձնաժողովը՝ կազմված հատուկ պետական պահպանության ծառայության և գլխավոր դատախազության ներկայացուցիչներից։ Հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռուստամ ՈՒսուբովը։

Դիտվել է՝ 1402

Մեկնաբանություններ