Չինաստանը փոփոխություն է մտցնում տասնամյակներ տևած «մեկ ընտանիք-մեկ երեխա» քաղաքականության մեջ: Ամուսնական զույգերին առաջիկայում երկու երեխա ունենալու հնարավորություն կտրվի՝ հաղորդում է CNN-ը, հղում անելով չինական «Սինխուա» պետական տեղեկատվական գործակալությանը: Որոշման պատճառը բնակչության ծերացումն է և կանանց պակասը՝ 117 տղամարդուն՝ 100 կին: