Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Բնակչության 43 %-ը չի լքի Հայաստանը

Բնակչության 43 %-ը չի լքի Հայաստանը
01.11.2015 | 12:18

«Ինտեգրացիոն բարոմետր» հետազոտական ծրագրի այս տարվա սոցիալական կարծիքի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ բնակչության 18,4 տոկոսը ցանկանում է մշտական բնակության մեկնել Ռուսաստան, 11, 7 տոկոսը՝ ԱՄՆ, 11 տոկոսը՝ Ֆրանսիա, իսկ 43,7 տոկոսը չի ցանկանում Հայաստանը լքել՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողներին տեղեկացրել է Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը։ Հարցվածների 8,8 տոկոսը մշտական բնակություն կհաստատեր Գերմանիայում, 2,9 տոկոսը՝ Մեծ Բրիտանիայում, 2,6 տոկոսը՝ Վրաստանում, 0,5 տոկոսը՝ Թուրքիայում։ Թուրքմենստանը, ըստ հարցվածների, մշտական բնակության համար հարմար երկիր չէ։ Ընդամենը 0,1 տոկոսն է կողմ արտահայտվել Թուրքմենստանում մշտական բնակություն հաստատելուն։ Հարցվածների 27,2 տոկոսը ցանկանում է ժամանակավոր աշխատանքի մեկնել Ռուսաստան, 15,9 տոկոսը՝ Գերմանիա, 15,3 տոկոսը՝ ԱՄՆ, 15,1 տոկոսը՝ Ֆրանսիա, 5,5 տոկոսը՝ Մեծ Բրիտանիա, 3,4 տոկոսը՝ Վրաստան, 1,4 տոկոսը՝ Հնդկաստան։ Հարցվածների 28,1 տոկոսը պատասխանել է, որ չի ցանկանում այլ երկիր մեկնել ժամանակավոր աշխատանքի համար։
Հարցմանը մասնակցել է 1105 մարդ:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ