Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ի սեր Աստծո, թողեք մենք մեր բնօրրանն ազատագրենք

Ի սեր Աստծո, թողեք մենք մեր բնօրրանն ազատագրենք
10.11.2015 | 11:16

Ավարտին է մոտենում 2015-ը, բայց Իրաքի եզդիաբնակ Շանգալ նահանգի մեծ մասը դեռևս ԻՊ-ի հրեշների ձեռքին է: Դեռ շարունակվում է եզդիների ցեղասպանությունը: Կանայք և երեխաները ստրկության մեջ են, հազարավորները` փախստականների ճամբարներում, իսկ առջևում ձմեռ է։
Ասում են` համբերատար մարդն ավելի ուժեղ է, քան խիզախը, բայց մինչև ե՞րբ համբերենք: Ցավն ահավոր է, զայրույթը` դաժան, ցասումը` անհաղթահարելի:
Հոկտեմբերի 30-ին Շանգալի պաշտպանության ուժերի եզդիական ջոկատների հրամանատարներ Հայդար Շաշոն, Մազլում Շանգալը, կանանց ջոկատի հրամանատար Բերիվան Արինը և մյուսները հայտարարեցին համատեղ զինվորական խորհրդի կազմավորման մասին, որի նպատակն է ազատագրել Շանգալը ԻՊ-ի հրեշներից: Նրանք կոչ արեցին եզդիական բոլոր զորաջոկատներին համախմբվել, քանզի դա է Շանգալի ազատագրման միակ երաշխիքն ու գրավականը:
Ընդունված է ասել, որ աշխարհն օգնում է նրան, ով ինքն է իրեն օգնում։ Հավատում եմ, այդպես է, սակայն ստրկության մեջ գտնվողի համար նույնիսկ րոպեն արժեք ունի: Մի խանգարեք եզդիներին ազատագրելու իրենց Շանգալը, որը մեր ժողովրդի համար միայն աշխարհագրական տարածք չէ, որտեղ եզդիները ոչ երկվոր են, ոչ էլ անցվոր: Շանգալը սրբություն է, որի վրա 6000 տարուց ավելի եզդի ժողովուրդը պահպանել է իր ազգային ինքնությունը, կրոնը, մշակույթը, պատմությունը, սրբավայրերն ու սրբությունները: Ի սեր Աստծո, թողեք ազատագրենք մեր հույս ու ապավեն Շանգալը:
Այսօր Մերձավոր Արևելքում կատարվող գործընթացներն օրինաչափորեն թելադրում են լինել ավելի զգոն, հետևողականություն և պատասխանատվություն ցուցաբերել: Թող ոչ մեկը չփորձի թաքցնել իր մեղքը: Մենք ենք մեղավոր, որ այսօր ԻՊ-ի հրեշները սպառնում են Երկիր մոլորակին: Այսօր առավել, քան երբևէ աշխարհը պետք է առաջնորդվի մարդու իրավունքների և ժողովրդավարության սկզբունքներով։
Այս գործընթացը, սակայն, աններելիորեն դանդաղում է։ Աշխարհի հզորներ, վերջ տվեք քաղաքական խաղերին: Մեր զինվորի հոգնած, կարոտած աչքերը դեռ հեռվից են նայում Շանգալ քաղաքին: Թշնամին նենգ է, բայց մենք ազատագրելու ենք մեր տունը, մեր օջախը: Մեզ են սպասում փախստականների ճամբարներում:
Կարո՞ղ եք, օգնեք, աջակցեք ազատագրելու մեր բնօրրան Շանգալը, վերացնելու այս չար խավարը:

Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ