Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Պայթյուններ, կրակոցներ Փարիզում՝ 153 մարդ զոհվել է

Պայթյուններ, կրակոցներ Փարիզում՝ 153 մարդ զոհվել է
14.11.2015 | 13:04

Ականատեսները Ֆրանսիայի մայրաքաղաքում կատարվածը բնութագրում են քաոս։ Նախագահ Ֆրանսուս Օլանդը արտակարգ դրություն է հայտարարել։
Ֆրանսիայի մայրաքաղաքի տարբեր վայրերում պայթյուններ և կրակոցներ են հնչել, France 24-ի փոխանցմամբ՝ երեք պայթյուն հնչել է Փարիզի Ստադ դը Ֆրանս մարզադաշտի մոտ, որտեղ ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալել էր Գերմանիայի թիմին։ Ֆուտբոլային հանդիպմանը հետևում էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Նրանք տարհանվել են անվտանգ վայր։ Ըստ BBC-ի՝ հինգ պայթյուն էլ հնչել է «Բատակլան» համերգասրահի մոտ։ Համերգասրահի ներսում հնչել են կրակոցներ, սպանվել մեծ թվով մարդիկ և պատանդառվել էր 100 մարդ։ Կրակոցներ են եղել նաև երկու այլ վայրերում, այդ թվում՝ մի ռեստորանի մոտ։
BFMTV-ի լրագրողների վկայությամբ՝ համերգասրահում ունկնդիրների վրա կրակ բացողներից մեկը բացականչել է՝ «սա Սիրիայի համար է»։
CNN-ի փոխանցմամբ՝ համերգասրահում պատանդառվածները վկայել են, որ ահաբեկիչները դիմակներ չեն կրում, ինչից կարելի է ենթադրել, որ փրկվել չեն ակնկալում։ Դեպքերի վայրեր են ժամանել ոստիկաններ, հրշեջներ, բժիշկներ։ Փարիզի 10-րդ և 11-րդ շրջաններում մի շարք փողոցներ են փակվել, փակ է նաև Հանրապետության հրապարակը։
Ֆրանսիայի նախարարների խորհուրդը գիշերը արտակարգ նիստ է անցկացրել։ Փարիզի քաղաքապետարանը բնակիչներին հորդորել է մնալ տներում։ Հատուկ հայտարարությամբ հանդես եկավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
«Այս պահին, երբ ես ելույթ եմ ունենում, ահաբեկչական հարձակումները դեռ շարունակվում են», - հայտարարել է Օլանդը՝ շարունակելով. - «Մենք կենտրոնացրել ենք բոլոր հնարավոր ուժերը ահաբեկիչներին չեզոքացնելու համար։ Երկու որոշում կընդունվի՝ կհայտարարվի արտակարգ դրություն, որոշ վայրեր կփակվեն, երթևեկությունը կարգելվի։ Արտակարգ դրություն կհայտարարվի ամբողջ տարածքում։ Երկրորդ որոշումը սահմանների փակումն է: Սա մի ահավոր փորձություն է, որ մեզ պատուհասել է», - ամփոփել է Ֆրանսիայի նախագահը։
Ֆրանսիայի նախագահի ելույթից քիչ անց ոստիկանությունը գործողություն սկսեց «Բատակլան» համերգասրահում։ Երևանի ժամանակով ժամը 4-ի սահմաններում ոստիկանությունը հայտարարեց գրոհի ավարտի մասին: Ֆրանսիական ոստիկանության տվյալներով՝ Փարիզի հարձակումներն իրականացրած ահաբեկիչներից առնվազն չորսը սպանվել են, երեքը՝ «Բատակլան» համերգասրահում, և ևս մեկը, ով իրեն պայթեցրել է Ստադ դը Ֆրանս մարզադաշտի մոտ։
Նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամանել է «Բատլական» համերգասրահ. «Մենք ցանկացանք լինել այն մարդկանց կողքին, որոնք տեսան այս ահասարսուռ տեսարանները, եկանք ասելու, որ պատրաստվում ենք պայքարել, եւ որ մեր պայքարը լինելու է անողոք: Ահաբեկիչները, որոնք պատասխանատու են այս ողբերգության համար, պետք է իմանան, որ հանդիպելու են Ֆրանսիայի դիմակայությանը, Ֆրանսիան վճռական է, միասնական եւ թույլ չի տա իրեն ահաբեկել»,-հայտարարել է Օլանդը:

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ