Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Արցունքաբեր գազ Կոսովոյի խորհրդարանում

Արցունքաբեր գազ Կոսովոյի խորհրդարանում
18.11.2015 | 17:29

Կոսովոյում ընդդիմությունը երեկ արցունքաբեր գազ է կիրառել նիստերի դահլիճում: Իշխող կոալիցիայի օրենսդիրները տեղափոխվել են այլ դահլիճ, որտեղ առաջին ընթերցմամբ ընդունել են բյուջեի նախագիծը: Ընդդիմության աջակիցները նաև շշեր ու քարեր են նետել ոստիկանների վրա խորհրդարանի շենքից դուրս: Ընդդիմադիրները արդեն մի քանի շաբաթ փորձում են խափանել խորհրդարանի աշխատանքները՝ Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունները կարգավորող համաձայնագրի ընդունումը կանխելու համար:

Դիտվել է՝ 1234

Մեկնաբանություններ