GEO ամսագրի դեկտեմբերյան համարի հիմնական թեման Հայաստանն է՝ տեղեկացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժինը։ Հայտնի լրագրող Դմիտրի Գուբինը «Հայաստան. ապագայի դասեր» հոդվածում պատմում է Հայաստան ճանապարհորդությունից իր տպավորությունները՝ շեշտը դնելով կրթական ծրագրերի և ներուժի վրա:
«Դասական Հայաստանը, ինչպես գրում էր Օսիպ Մանդելշտամը, քարե տանիքներով եկեղեցիների և «խռպոտ օքրայի» գույնի լեռների երկիրը, անսպասելիորեն դառնում է... դպրոցների երկիր: Ի՞նչ են այնտեղ սովորեցնում: Ապագան»,- գրում է հեղինակը: Հրապարակման մեջ նա անդրադառնում է UWC Դիլիջան քոլեջին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ եզրակացնելով, որ «Հայաստանը մեզ կզարմացնի 25 տարի հետո»:
Ռուսաստանցի լրագրողների այցը կազմակերպել էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը: Նրանք ծանոթացել են Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին և հիմնադրամի ծրագրերին: