ԱՄՆ-ը պատրաստվում է սահմանափակել այն օտարերկրացիների մուտքը, ովքեր այցելել են Իրաք, Իրան, Սիրիա և Սուդան։ 38 պետությունների քաղաքացիները, որոնցից կարճատև այցերի համար ԱՄՆ-ը մուտքի արտոնագիր չի պահանջում, նշված երկրներ նախկինում այցելած լինելու դեպքում ԱՄՆ կարող են մտնել միայն վիզայով։ Սահմանափակման պատճառը ահաբեկչությանն առնչվող վտանգներն են։ Օրինագիծն արժանացել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հավանությանը, նախագահ Բարաք Օբաման խոստացել է ստորագրել։