«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                

Ձմեռ պապերի բարեգործական վազքը

Ձմեռ պապերի բարեգործական վազքը
18.12.2015 | 17:49

Դեկտեմբերի 20-ին Ձմեռ պապի հանդերձանքով 500 վազորդներ «Վազիր և օգնիր» կարգախոսի ներքո Երևանի կենտրոնական փողոցներով կվազեն 5կմ տարածություն: Վազքի մասնակցության վճարների ողջ հասույթը կուղղվի բարեգործության՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի երեխաների աջակցության ծրագրերին, մասնավորապես, Լոռու և Արմավիրի մարզերի մի շարք դպրոցների մարզադահլիճների համապատասխան գույքով ապահովմանը:

Ամանորյան վազքին կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր 500 վազորդներ։
Ամանորյան վազքի մասնակցության վճարը 4000 ՀՀ դրամ է։ Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ պապի համազգեստ: Վազքի մեկնարկը ժամը 12:00-ին
է: «Ամանորի բարի վազք»-ը կազմակերպում են Երևանի քաղաքապետարանը` «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի հետ համատեղ:

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ