Աթենքում զանգվածային ցույցերին մասնակցել է մի քանի հազար մարդ՝ եվրոպական երկրներին կոչ անելով բացել սահմանները Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից փախստականների համար՝ հաղորդում է BBC-ին: Ցույցին միացել են նաև ներգաղթյալները, որ ստիպված են եղել մնալ Հունաստանում, երբ հարևան երկրները փակել են սահմանները փախստականների համար: Ակտիվիստները պահանջում են հանել բոլոր պատնեշները, որոնք տեղադրվել են եվրոպական պետությունների հետ սահմաններին՝ փախստականների ներթափանցումը կանխելու համար: