Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Վահան Շիրխանյանին մեղադրանք է ներկայացվել

Վահան Շիրխանյանին մեղադրանք է ներկայացվել
22.12.2015 | 01:36

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանցավոր համագործակցությանը մասնակցելը»՝ ասել է նրա փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: Վահան Շիրխանյանը չի ընդունում իր մեղքը, հրաժարվել է ցուցմունք տալուց: Պաշտպանության նախարարի նախկին տեղակալը ձերբակալվել էր շաբաթ օրը Ազգային անվտանգության ծառայության կողմից՝ Երևանում վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակում։ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, Շիրխանյանը «կասկածվում է Արթուր Վարդանյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ»:

Դիտվել է՝ 1615

Մեկնաբանություններ