Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Աղբի և փոշու թանգարանները բաց երկնքի տակ

Աղբի և փոշու թանգարանները բաց երկնքի տակ
22.12.2015 | 10:25

Կա՛ն նման թանգարաններ մայրաքաղաք Երևանում։ Մնում է, որ դրանք դառնան Հայաստանի ու Երևանի զբոսաշրջային գրավչության բաղադրիչներ։ Այսպես, որևէ վերգետնյա անցում երբևէ չի մաքրվում։ Դրանք կառուցման օրից դառնում են փոշու և աղբի աննախադեպ հանգրվաններ։ Այսինքն, վերածվում են թանգարանների բաց երկնքի տակ։ Եվ ահա մտորում եմ` գուցե գալիք Ամանորից առաջ Երևանի վարչական շրջանները քաղաքական-հակաաղբային կամք հանդես բերելով մաքրազարդե՞ն վերոնշյալ կարևորագույն կառույցները։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ