Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

2015-ին Հայաստան ավելի քիչ զբոսաշրջիկներ են ժամանել Ռուսաստանից, ավելի շատ՝ Իրանից

2015-ին Հայաստան ավելի քիչ զբոսաշրջիկներ են ժամանել Ռուսաստանից, ավելի շատ՝ Իրանից
27.12.2015 | 11:19

2015-ի սկզբից Ռուսաստանից ավելի քիչ զբոսաշրջիկներ են ժամանել Հայաստան՝ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: 2015-ի առաջին 3 եռամսյակներին ՌԴ-ից զբոսաշրջիկների հոսքը պակասել է 9 տոկոսով: Հայաստանում զբոսաշրջության 45 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: ՌԴ-ից ներգնա տուրիզմը կրճատվել է նաև ընդհանուր առմամբ, իսկ 6 ամսվա հաշվարկով՝ 33-34 տոկոսով, այսինքն՝ դեպի Հայաստան ճանապարհորդությունների թվի անկումը համեմատաբար մեծ չի եղել: 20 տոկոսով աճել է տուրիստների հոսքը Իրանից, մեծացել է Իրաքից, ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից ժամանած զբոսաշրջիկների թիվը: 2015 թ. առաջին 9 ամիսներին Հայաստան է այցելել 932 587 մարդ կամ 0,9 տոկոսով ավելի քիչ, քան 2014-ից:

Դիտվել է՝ 3470

Մեկնաբանություններ