58 838 միավոր գրականությամբ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, նշելով, որ միայն մշակույթի նախարարության համակարգի գրադարաններում ընթերցողներին տրամադրվել է 3 585 316 գիրք: Վերականգնվել է 45 238 հնատիպ գրքի թերթ: Էլեկտրոնային քարտադարանում ավարտվել է հայատառ գրականության մուտքագրումը (http://www.armunicat.am:8991): 2015-ին թվայնացվել է 675 գիրք և 20 քարտեզ: Ընդհանուր առմամբ վերջին 4 տարիներին թվայնացվել է 2 468 գիրք և 87 քարտեզ:
Նշենք նաև, որ այս տարի Գրադարանավարի օրվա առթիվ կազմակերպվել է շուրջ 300 միջոցառում` 100-ից ավելի գրադարանում: Արդյունքում սահմանամերձ համայնքային գրադարանները համալրվել են ավելի քան 3000 գրքով:
2013-2015 թվականներին հանրային գրադարանի կարգավիճակ է ստացել 34 համայնքային գրադարան, թարմացվել է վերջինների նյութատեխնիկական բազան` կահույք, համակարգչային տեխնիկա, ինտերնետ կապ, գրականություն: