Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Այցելություն սահմանամերձ Ծաղկավան գյուղի Ասիրյանների ընտանիքին

Այցելություն սահմանամերձ Ծաղկավան գյուղի Ասիրյանների ընտանիքին
28.12.2015 | 11:35

Դեկտեմբերի 27-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էին այցելություն Տավուշի մարզի Ծաղկավան սահմանամերձ գյուղում բնակվող Ասիրյանների ընտանիքին։ Այս ընտանիքը բաղկացած է 3-13 տարեկան անչափահաս երեխաներից։ Ընտանիքի հայրը հաշմանդամ է, մայրը չի աշխատում, ինչպես նաև ունեն թոշակառու տատիկ: Հյուրերը պատրաստել էին նվերներ՝ հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ, բազմազավակ այս ընտանիքի համար։

Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի ղեկավար Արմինե Բարսեղյանը նշեց, որ այցելություններ բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքներին պարբերաբար կազմակերպվում են։ Նրանք իրենց պարտքն են համարում լինել այս ընտանիքների կողքին, և ցանկանում են, որպեսզի նման ակցիաներն ավելի մեծ տարածում գտնեն։ Արմինե Բարսեղյանը նշեց նաև, որ Ծաղկավան գյուղում ևս շատ են լինում կրակոցներ հակառակորդի կողմից, սակայն բնակիչների ոգին ամուր է:

Դիտվել է՝ 1564

Մեկնաբանություններ