Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ինչ չնվիրել Ամանորին

Ինչ չնվիրել Ամանորին
28.12.2015 | 17:26

Անգամ ամենաթանկարժեք ամանորյան նվերները կարող են ուրախության փոխարեն հիասթափություն բերել։ Հատկապես եթե նվերներն ընտրել են առանց ազգային առանձնահատկությունները հաշվի առնելու։ Եթե շոտլանդացուն կամ իռլանդացուն հայելի նվիրեք, նա կվախենա՝ կելտերի մոտ հայելին անդրշիրիմյան աշխարհ անցում կատարելու խորհրդանիշ է։ Իռլանդիայում ընդունված չէ նաև Ամանորին շուշաններ նվիրել՝ այդ ծաղիկներն ընդունելի են միայն կրոնական տոների համար, իսկ Նոր տարին այդ շարքին չի դասվում։ Իսպանիայում ծաղիկ նվիրելիս պետք է խուսափել 13 թվից։ Շատ եվրոպական երկրներում ընդունված չէ կանանց մարգարիտ նվիրել։ Այդ քարն անվանում են «այրիի արցունքներ»։ Ֆրանսիայում տղամարդուն փողկապ կարող է նվիրել միայն շատ մտերիմ կինը, դա նրան «կապելու» խորհրդանիշ է։ Ֆրանսուհիներին օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը կամ սիրեցյալը։ Մեքսիկացիներին ընդունված չէ շամպուն կամ մազերի խնամքի այլ պարագաներ նվիրել՝ ակնարկ է խնդիրների մասին։ Եթե Նոր տարին դիմավորում եք արաբ կամ մուսուլման ընկերների հետ, մի շտապեք նրանց կաշվե իրեր նվիրել, նրանց համար կարևոր է ծագումը, թե ինչ կենդանուց և ինչ ճանապարհով է ստացվել կաշին։ Ալկոհոլը բացարձակ անընդունելի նվեր է այդ երկրներում։ Ճապոնիայում արգելված է սպիտակ իրեր նվիրել՝ այդ գույնը մահվան խորհրդանիշ է։

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ