Gallup-ի հարցման արդյունքներով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը նորից դարձել են ԱՄՆ-ի ամենահարգված մարդիկ: Քլինթոնը 20-րդ անգամ է գլխավորում ցուցակի «կանանց հատվածը»: 1948-ից անցկացվող հարցումներում նա գերազանցում է Էլեոնորա Ռուզվելտին, Մարգըրետ Թետչերին, Ժակլին Քենեդիին, Մայր Թերեզային և Գոլդա Մեյերին: Հարցման մասնակիցների 13 տոկոսն է հիշատակել նախկին պետքարտուղարին, երկրորդ տեղում պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայն է, նրան հաջորդում են Միշել Օբաման և հեռուստահաղորդավարուհի Օֆրա ՈՒինֆրին: Օբաման վաստակել է հարցվածների ձայների 17 տոկոսը, նրան հաջորդում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և միլիարդատեր Դոնալդ Թրամփը: