«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Երեք օրում Երևանում առանց դադարի տեղացել է մեկ ամսվա քանակությամբ ձյուն

Երեք օրում Երևանում առանց դադարի տեղացել է մեկ ամսվա քանակությամբ ձյուն
04.01.2016 | 15:36

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շուրջօրյա ռեժիմով իրականացվող ձնամաքրման ու կուտակված ձյան հեռացման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ գործընթացին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Տեղերում քաղաքապետին զեկուցվել է, որ գլխավոր փողոցների մաքրմանը զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև երկրորդական փողոցների ու բակային տարածքների ձնամաքրման և կուտակված ձյան տեղափոխման ուղղությամբ: Քաղաքապետը նկատել է, որ աննախադեպ տեղումների հետևանքների վերացումն այս պահին ամենագլխավոր խնդիրն է:

Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ի լուսաբաց մայրաքաղաքում անընդմեջ տեղացած առատ ձյան շերտի հաստությունը կազմել է 45 սմ, ինչը օդերևույթաբանների հավաստմամբ, հավասար է տեղումների 1 ամսվա նորմային: Այսինքն ավելի քան 3 օրվա ընթացքում Երևանում առանց դադարի տեղացել է 1 ամսվա քանակի ձյուն:

Դիտվել է՝ 799

Մեկնաբանություններ