Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ձնամաքրման հիմնական աշխատանքները կմեկնարկեն ձյան դադարից հետո:
«Սիրելի համաքաղաքացիներ, հարգելի վարորդներ, տեղեկացնում ենք, որ վերսկսված ձյան տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցներում իրականացվում են ճանապարհների աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ: Համապատասխան բոլոր ծառայությունները, ձյան դադարից անմիջապես հետո, լայն թափով կմեկնարկեն տեղացած ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքները: Տեղեկացնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները վերահսկում են իրավիճակը: Ստեղծվող որոշ անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: